Այսօր Ադրիանո Չելենտանոյի ծննդյան օրն է, լրանում է նրա 75 տարին: Երգիչ, դերասան, ռեժիսոր` մասնագիտությամբ, կոչումով պարզապես իտալացի Ադրիանո Չելենտանոն այսօր ամենանշանավոր իտալացին է աշխարհում: Իտալացիները կատակում են, որ նա միակն է իր հայրենիքում, ում ժողովուրդը միշտ պատրաստ է ընտրել երկրի ղեկավար: Բայց նա շարունակում է երգել: Վերջին մենահամերգը Վերոնայում էր` երկուսուկես ժամ և ամեն կատարումից հետո Արենա դի Վերոնան թնդում էր օվացիաներից: Իտալացիները հավատում են, որ նա դեռ չի ասել իր «Չաո»-ն և ամեն պահ սպասում են նրա վերադարձին մեծ բեմ: